Bloomberg-ը հրապարակել է միլիարդատերերի նոր վարկանիշը։ Բիձինա Իվանիշվիլին աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց շարքում 400-րդ տեղում է
Bloomberg-ի տվյալներով՝ այս տարվա սկզբից Իվանիշվիլին կորցրել է 600 մլն դոլար։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է 5,45 միլիարդ դոլար։
Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, տարիներ շարունակ դատավարության մեջ է շվեյցարական Credit Suisse բանկի հետ՝ վերջինիս մեղադրելով 1,27 միլիարդ դոլարի վնաս պատճառելու մեջ։
Ընդդիմադիր կուսակցությունները և որոշ արևմտյան քաղաքական գործիչներ «Քարթու» հիմնադրամի և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրում են Ռուսաստանի և երկրի ոչ պաշտոնական կառավարության հետ կապերի մեջ՝ պահանջելով Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ կիրառել։