
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ մեկ անձ, ում անունը քննչական մարմինը չի նշում, ենթարկվել է պատասխանատվության՝ առանձնապես խոշոր չափերով կանխամտածված հարկերից խուսափելու համար։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը, խախտելով հարկային օրենսդրությունը, իր փաստացի հսկողության տակ գտնվող ընկերության միջոցով ապօրինի նյութական շահ ստանալու նպատակով, սիստեմատիկորեն սխալ հայտարարագրել է իր եկամուտները և խուսափել պետական բյուջեի օգտին ընդհանուր առմամբ 1.616.371 լարի վճարելուց. – ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։