
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման նախաձեռնողը Հայաստանի վարչապետն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում բանակցություններ կվարեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Տեղեկությունը տարածում է թուրքական Sabah հրատարակությունը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման նախաձեռնողը Հայաստանի վարչապետն է։
Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած եվրոպական քաղաքական հանրության առաջին հանդիպումը։