Կարլ Մարքս նրբանցքի դիտահորերի խնդիրը արդյոք կվերացվի՞

Կարլ Մարքս նրբանցքի դիտահորերի խնդիրը արդյոք կվերացվի՞

Նինոծմինդա քաղաքի Կառլ Մարքսի փողոցի կոյուղու դիտահորերը քանդվում են:

Մի քանի ամիս առաջ ռադիոյով հեռարձակվեց Կարլ Մարքս նրբանգկի դիտահորերի անմխիթար վիճակի մասին։ Կոյուղու դիտահորերը օրեցօր ավելի ու ավելի են քանդվում։ Լյուկերը խանգարում են երթևեկությանը: Բնակիչների խոսքով՝ գիշերը չես կարող նկատել, ընկնել ու ոտքերդ կոտրել։ Տհաճ հոտ է գալիս, լյուկի մեջ ավազ ու քարեր են լցվում, որից հետո կոյուղագիծը լցվում է և խցանվում։

Բնակիչների խոսքերով, այս ամենը պայմանավորված է անորակ աշխատանքով: Բնակիչները փոսերը ծածկել են թղթով, որպեսզի գարշահոտ չլինի փողոցում և կոյուղին չխցանվի։

Պարզելու համար, թե ինչպես կլուծվի այս խնդիրը, դիմեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի վարչության պետ Արզուն Գորոյանին։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արզուն Գորոյանը, արդեն պատվիրվել են դիտահորերի 5 կափարիչներ, իսկ նրանք, որոնք առաջին հերթին պետք է փոխարինվեն, կփոխվեն։ Կարլ Մարքսի փողոցի նրբանցքի դիտահորերի վիճակի մասին նրանք չգիտեին։ Իմանալուց հետո անմիջապես ստուգել են: Արզուն Գորոյանի խոսքով, լյուկերի խնդիրը կվերացվի երկու օրվա ընթացքում: