
Ուսուցչի միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 5-ին
Ուսուցիչները այդ օրը ստանում են շնորհավորանքներ և շնորհակալություն իրենց աշխատանքի համար: Հետաքրքիր է, Վրաստանի ԿԳՆ-ն նախատեսու՞մ է որևէ մասշտաբային ծրագիր կամ նույնիսկ հավելավճար տալ ուսուցիչներին։
ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի գրասենյակից բացատրել են, որ հավելավճար նախատեսված չէ, սակայն, եթե դպրոցը միջոցներ ու ցանկություն ունենա, կարող է ֆինանսապես խրախուսել անձնակազմին։
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա Թբիլիսիի մանկապարտեզների գործակալությունը նույնպես հայտարարել է, որ չի նախատեսվում պարգևավճարներ տալ դաստիարակներին։
Հոկտեմբերի 5-ը աշխատանքային է, և դպրոցներն ու մանկապարտեզները կաշխատեն սովորական ռեժիմով։