՛՛Մեր բազմազան հայրենիքը՛՛ ֆոտոմրցույթի հաղթողները կպարգևատրվեն

՛՛Մեր բազմազան հայրենիքը՛՛ ֆոտոմրցույթի  հաղթողները կպարգևատրվեն

Հայտնի են ՛՛Մեր բազմազան հայրենիքը՛՛ ֆոտոմրցույթի 13 հաղթողները, նրանցից 5-ը Ջավախեթիի տարածաշրջանից են:

Հանդուրժողականության միջազգային օրվա հետ կապված Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման նախարարությունը լուսանկարների մրցույթ էր հայտարարել:
Լուսանկարների ընդունման վերջին ժամկետն էր նոյմեմբերի 9-ը: Մրցույթին մասնակցող լուսանկարները պետք է արտացոլեին տարբեր էթնիկ և կրոնական խմբերի կյանքը, մշակույթն ու ավանդույթները: Յուրաքանչյուր մասնակից կարող էր ուղարկել մինչև 3 լուսանկար:

Մրցույթի արդյունքում լավագույնն են ճանաչվել 13 լուսանկարներ: Լավագույնների թվում են Ախալքալաքիից և Նինոծմինդայից ուղարկված լուսանկարները:

USAID գործակալության ՛՛Հանդուրժողականություն, քաղաքացիական գիտակցություն և ինտեգրում՛՛ ծրագրով և ՄԱԿ-ի վրաստանյան UNAG ասոցիացիայի կողմից հաղթող լուսանկարների հեղինակներին տրվելու է վաուչեր՝ 500 լարի գումարի համար:

Նոյեմբերի 16-ին՝ Հանդուրժողականության միջազգային օրը Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման նախարարության կողմից կազմակերպվելու է ցուցահանդես Թբիլիսիում, որին ներկայացված կլինեն հաղթող լուսանկարները: Հաղթող լուսանկարներով կկազմվեն նաև 2017 թվականի օրացույցներ:



Opinion, pooling and voting