
Ցավոք սրտի, շարունակում են կյանքից հեռանալ երիտասարդ ու պայծառ անձինք, որոնք կարող էին իրենց գործունեությամբ մեծ նպաստ բերել երկրին ու իրենց շրջապատին։
Կյանքից անժամանակ հեռացել է բժշկուհի՝ ծնունդով Նինոծմինդացի Գայանե Սանոսյանը, ով աշխատում էր Մասիսի բժշկական կենտրոնի հիվանդանոցի շտապ բուժօգնության բաժանմունքում։ Գայանեն մասնագիտությամբ բժիշկ սրտաբան էր։
Գայանեն ծնվել է Նինոծմինդա քաղաքում և ապրել Երևան քաղաքում, ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Գայանեն կարճ ժամանակահատվածում իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակով կարողացավ արժանանալ թե բնակչության, թե բուժանձնակազմի սիրուն և հարգանքին:
Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն: