Ռուսաստանցիները Վրաստանում աշխատանք են փնտրում

Ռուսաստանցիները Վրաստանում աշխատանք են փնտրում

«Արսի» վերլուծական ընկերության հիմնադիրներից Իրակլի Ռոստոմաշվիլին հայտնել է, որ  ռուսաստանցիները չնայած Վրաստան են եկել որոշակի գումարով, այնուամենայնիվ` եղածը սպառվում է, և նրանք արդեն աշխատանք են փնտրում:

Ռոստոմաշվիլին նշել է, որ Ռուսաստանից Վրաստան տեղափոխվող երկրորդ ալիքը հիմնականում բաղկացած է «դասալիքներից», որոնց մեծամասնությունն անցել է ավելի ցածր աստիճանի զինվորական ծառայություն, նաև մասնագիտական ​​տեխնիկական ծառայության շրջանավարտներ են։

Ըստ նրա, առաջին ալիքը երկիրը լքել է մարտին. նրանք այն «կատեգորիայից» էին, որ լքել են Ռւոսաստանն ի նշան բողոքի, դժգոհ են Ռուսաստանի իշխանություններից, և որ ամենակարեւորն է՝ խուսափել են պատժամիջոցներից։

«Ինչ վերաբերում է մոբիլիզացիայի առաջացրած ալիքին, ուղղակի պետք է ասել, որ դասական իմաստով դասալիքներ են»,- ասել է Ռոստոմաշվիլին։

«Արսին» առաջատար ընկերություն է տեղական և օտարերկրյա ներդրողներին բիզնեսի պրոֆիլներ, մարքեթինգային ցուցակներ և ոլորտի շուկայի վերլուծական նյութեր տրամադրելու գործում:aliq.ge