Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը դրամական միջոցների յուրացման և ապօրինի վարկ ստանալու փաստով ձերբակալել է հաշվապահին և նրա հետ հանցավոր կապ ունեցող անձի։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։
Պետական աուդիտորական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության հիման վրա և գործով ձեռք բերված
ապացույցներով պարզվել է, որ պետական համալսարանի նախկին հաշվապահն այս պաշտոնում աշխատելու ընթացքում, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը, համալսարանի հաշվից գումար է փոխանցել այլ անձանց բանկային հաշիվներին և յուրացրել է այն։ Գումարի չափը՝ 165.000 լարի։ Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալի հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձը մոլորության մեջ է գցել «TBS Bank»-ին, իբր ինքը համալսարանում տարբեր պաշտոններում է աշխատել, ինչի արդյունքում ապօրինի 105 հազար լարի վարկ է ստացել։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, օժանդակելու և ապօրինի վարկ ստանալու հոդվածներով, ինչը 7-ից 11 տարվա ազատազրկման է սպառնում։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։ Այդ մասին ասվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։