Սագերի բուծումը Նինոծմինդայի մունիցիպալիտետում (տեսանյութ)

Սագերի բուծումը Նինոծմինդայի մունիցիպալիտետում (տեսանյութ)

Մեր օրերում սագերի բուծումը այդքան էլ զարգացած չէ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Գյուղերում հիմնականում զարգացած է հավաբուծությունը, իսկ ահա սագերի աճեցումը մղված է երկրորդ պլան:

Սագերը համարվում են հնդկահավերից հետո երկրորդ ամենախոշոր ընտանի թռչունները: Սագերը ջրլող թռչուններ են, նրանց համար ջուրը շատ անհրաժեշտ է: Եթե բնական լճակներ չկան, նրանց համար անհրաժեշտ է կերակրատաշտերը լցնել ջրով: Մեր տարածաշրջանում հիմնականում սագերի կարելի է հանդիպել գետերի մոտ գտնվող գյուղերում:

Սագերի բուծման բիզնեսի նպատակահարմարությունը նրանում է, որ այս թռչունները կատարելապես հարմարվում են ծանր կլիմայական պայմաններին, դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ և խստապահանջ չեն կերի հարցում:

Տեսանյութը նկարահանված է Գորելովկա գյուղում.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting