Քութայիսիի օդանավակայանի թռիչքները կիրականացվեն Թբիլիսիից

Քութայիսիի օդանավակայանի թռիչքները կիրականացվեն Թբիլիսիից

Հոկտեմբերի 10-ից Քութայիսիի միջազգային օդանավակայանը երկու շաբաթով կփակվի թռիչքուղու նորոգման նպատակով։ Օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով՝ ուղևորներն այս ընթացքում կօգտվեն Թբիլիսիի օդանավակայանից։

«Երկշաբաթյա աշխատանքների ավարտից հետո աշխատանքները կշարունակվեն շաբաթական 2 օր՝ 12 ժամով փակելու միջոցով։ Նայած թե` որքանով կհաջողվի աշխատանքը ամբողջությամբ ավարտել այս երկու շաբաթվա ընթացքում:

Քութայիսիի օդանավակայանից անցկացվելիք թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի օդանավակայանից։ Մեր աշխատակիցները նույնպես կժամանեն Թբիլիսիի օդանավակայան, որպեսզի օգնեն օդանավակայանին` հաջողությամբ իրականացնել այս երկշաբաթյա ուղևորափոխադրումները», — ասել է Արչուաձեն։

Հարցին, թե օդանավակայանի փոփոխությունն ազդե՞լ է տոմսերի գնի վրա, Արչուաձեն պատասխանել է, որ այդ գործոնը չի ազդի գնի վրա։aliq.ge