«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
«Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն:
Երեխայի մոտ առկա է եղել դաստակի և մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում: Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը: Վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ»,- նշվում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։