Թուրքիան սկսել է հրաժարվել ռուսական գազից՝ նախընտրելով իրանականն ու ադրբեջանականը, գրում է Anadolu-ն։
Հուլիսին Թուրքիան տարեկան կտրվածքով կրճատել է ռուսական վառելիքի ներկրումը 37,2 տոկոսով։
Միաժամանակ Թուրքիան Իրանից եւ Ադրբեջանից գնումներն ավելացրել է համապատասխանաբար 37,5 եւ 31,5 տոկոսով։
Միաժամանակ, Ռուսաստանը Թուրքիայում գազի մատակարարման առաջատարն է մնացել՝ նրան մատակարարելով 1,44 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ Իրանին եւ Ադրբեջանին բաժին է ընկել համապատասխանաբար 870 եւ 710 միլիոն խորանարդ մետր։
Ամսվա ընթացքում երկիրը ստացել է մոտ 3,02 միլիարդ խորանարդ մետր գազ խողովակաշարերով, եւս 383 միլիոն խորանարդ մետր՝ ծովով հեղուկացված տեսքով։
Միաժամանակ, Թուրքիային հաջողվել է տարեկան կտրվածքով նվազեցնել գազի սպառման ընդհանուր ծավալը 27,5 տոկոսով՝ մինչեւ 2,78 միլիարդ խորանարդ մետր։