Էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացում չի նախատեսվում

Էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացում չի նախատեսվում

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտում ազգային կարգավորող հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում սակագների բարձրացում չի սպասվում:

Նարմանիայի խոսքով, դեկտեմբերին նախատեսվում է նոր սակագներ սահմանել բնական գազի ոլորտում, սակայն, հաշվի առնելով ներկայիս արժույթի փոխարժեքը և այլ գործոններ, բնական գազի սակագնի բարձրացում չի սպասվում։

«Մոտենում է ձմեռային սեզոնը, հետևաբար, տեղեկացնում եմ քաղաքացիներին, որ երկիրը լիովին պատրաստ է ձմեռային սեզոնին՝ թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ բնական գազի ապահովման առումով։ Էլեկտրաէներգիայի ժամանակավոր սակագները, որ նախատեսել էինք, նույնը շարունակեցինք մինչև շուկայի բացումը»,- ասել է Նարմանիան։

Ըստ նրա, այն պատճառով, որ Վրաստանը երկարաժամկետ պայմանագիր ունի Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ, մատակարարման գները կմնան անփոփոխ։

«Եվրոպայում և մեր տարածաշրջանում բնական գազի գները բարձրացել են, ինչը մեծապես պայմանավորված է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով և այլ գործոններով, թեև դա չի ազդում Վրաստանի վրա»,- նշել է հանձնաժողովի նախագահը:aliq.ge