Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կանանց հետ, ովքեր ակտիվություն են ցուցաբերում Նինոծմինդայի հասարակական կյանքում:
Հանդիպմանը մասնավորապես մասնակցում էին սակրեբուլոյի պատգամավոր Անի Մոսոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի կազմակերպչական բաժնի ղեկավար Սրբուհի Սանամյանը, Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի մշակույթի բաժնի ղեկավար Լաուրա Ղազարյանը և ոճաբան Անժելա Մանոյանը:
Հանդիպմանը կանայք պատմեցին իրենց հաջողությունների մասին, թե ինչպես, կոտրելով կարծրատիպերը, համատեղում են աշխատանքը կենցաղի հետ: Երիտասարդական կենտրոնի ղեկավար Նարինե Գինոսյանի խոսքով՝ այս հանդիպման նպատակն է երիտասարդությանը ծանոթացնել, թե ինչպես են կանայք հաջողության հասնում հասարակակակն կյանքում:
Ամբողջ աշխարհի մակարդակով նկատվում է կանանց սոցիալական դերի վերաիմաստավորում:
Հանդիպումը կազմակերպել էր “PITA” երիտասարդական կենտրոնը:
Մանրամասները մեր նյութում.
Անաիտ Զալալյան