Ղրիմյան կամրջի վրա բեռնատար է պայթեցվել․ զոհվել է 3 մարդ, կան մասամբ փլուզված հատվածներ ( լուսանկարներ)

Ղրիմյան կամրջի վրա բեռնատար է պայթեցվել․ զոհվել է 3 մարդ, կան մասամբ փլուզված հատվածներ ( լուսանկարներ)

Ղրիմյան կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին հղումով։

«Այսօր ժամը 06։07-ին Ղրիմյան կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով բռնկվել է դեպի Ղրիմի թերակղզի շարժվող երկաթուղային գնացքի վառելիքի յոթ ցիստեռն», – ասված է հայտարարության մեջ։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի և դրան հաջորդած բռնկումների հետևանքով կամուրջի ավտոմոբիլային հատվածի մի մասը մասամբ փլուզվել է։ Կամուրջի ցամաքային հատվածի վերին կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի խոսքով՝ միջադեպի պատասխանատուներն «ուկրաինացի վանդալներն» են։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ինչպես նշել է Վլադիմիր Կոնստանտինովը, կամրջին հասցված վնասը լուրջ չէ, պայթյունի հետևանքները շուտով կվերացվեն։

Կամուրջի երթևեկությունը ավելի վաղ դադարեցվել էր:

Ղրիմի կամուրջի վրա բեռնատարի պայթեցման հետևանքով զոհվել է 3 մարդ․ ինչպես տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։

«Ենթադրաբար, զոհվածները մարդատար մեքենայի մեջ գտնված քաղաքացիներն են, որոնք անցնելիս են եղել պայթած բեռնատարի կողքով։ Այս պահի դրությամբ ջրից դուրս են բերվել զոհերի մարմինները՝ մեկ կին, մեկ տղամարդ, նրանց ինքնությունը ճշտվում է»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է: ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենաների շարժը վերսկսվել է 16:00-ից հետո:

Գերատեսչության ղեկավար Վիտալի Սավելևը հանձնարարել է ուժեղացնել անվտանգությունը կամրջի վրա։

«Ճանապարհի չվնասված հատվածի վիճակը թույլ է տալիս այսօր ժամը 16:00-ից հետո Ղրիմի կամրջով մեքենաների երթևեկությունը սկսել մեկ գոտում՝ հետընթաց ռեժիմով», – մեջբերում է նախարարությունը Սավելևի խոսքերը։

Միաժամանակ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը մանրամասնել է, որ երթևեկությունը կվերականգնվի երկու գոտիով։

17:05

Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածով առաջին գնացքները կկարողանան անցնել Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին, կամրջի այդ հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են: Այս մասին հաղորդում է ՌԲԿ գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը:

«Վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Մասնագետների կարծիքով՝ այդ հատվածի աշխատանքը և առաջին գնացքների շարժի կազմակերպումը կապահովվի մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ն։ Վերականգնման աշխատանքների ընթացքի և երթևեկության վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  Tert.am