Վրաստան թռիչքը տրանսֆերտներով. Ի՞նչ արժե

Վրաստան թռիչքը տրանսֆերտներով. Ի՞նչ արժե

Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի արժեքը կարգավորվել է և նույնիսկ սեպտեմբերի համեմատ նվազել: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով տոմսերի որոնման ծառայություններին:

Նշվում է, որ սեպտեմբերի 21-23-ը Մոսկվա-Թուրքիա չվերթով միակողմանի տոմսի միջին արժեքը կազմել է 71000 ռուբլի՝ նորմայի մոտ 20000-ի դեպքում, Հայաստան և Ղազախստան հնարավոր է եղել թռչել ընդամենը 37000-ով, Վրաստան թռիչքը տրանսֆերտներով՝ 57 հազար ռուբլի, Սերբիա՝ 100 հազար։

Լրատվամիջոցը նշում է, որ այժմ Մոսկվայից Երևան հնարավոր է թռչել 11,8 հազար ռուբլով, թեեւ մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից անմիջապես հետո միակողմանի տոմսի արժեքը հասել էր 180 հազար ռուբլու։