Մահացել է Սամցխե-Ջավախքի շրջանի փոխնահանգապետ Շալվա Բերձենիշվիլին։
Բերձենիշվիլին 54 տարեկան էր։ Մահվան պաշտոնական պատճառը սրտի կաթվածն է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել պաշտոնյայի մահվան կապակցությամբ։
«Նման պրոֆեսիոնալ և նվիրյալ հայրենասերի կորուստը ծանր կորուստ է տարածաշրջանի համար։ Ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին ու հարազատներին»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բերձենիշվիլին Սամցխե-Ջավախքումի նահանգապետի տեղակալն էր 2018 թվականից։