Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն (Geostat) այսօր հրապարակել է միջին աշխատավարձի վիճակագրությունը։ Ըստ Geostat-ի՝ ներկայումս երկրում միջին աշխատավարձը կազմում է 900 լարի (322 դոլար)։
2021 թվականին Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի բարձր է եղել, ըստ Geostat-ի` վերջինս կազմել է 1304,5 լարի (466 դոլար)։
Տեղեկության համաձայն՝ ամենաբարձր միջին աշխատավարձ է գրանցվել հետևյալ ոլորտներում․
⦁ Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 1 509 լարի (539 դոլար),
⦁ Հանքային արդյունաբերություն և հանքերի վերամշակում` 1 386 լարի (495 դոլար),
⦁ էլեկտրաէներգիայի, գազի և օդորակման մատակարարում՝ 1 298 լարի (464 դոլար),
⦁ Շինարարություն՝ 1 276 լարի (456 դոլար),
⦁ Պետական կառավարում և պաշտպանություն՝ 1 273 լարի (455 դոլար)։ aliq.ge