Արտասահմանյան երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններից Վրաստանում ուսումը շարունակել ցանկացողներն այսօրվանից՝ հոկտեմբերի 10-ից մինչև 20-ը ներառյալ, հնարավորություն ունեն գրանցվելու համար դիմել Գնահատման և քննությունների ազգային կենտրոն:
Հայտը լրացվում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնում (հասցե՝ Թբիլիսի, Է. Մինդելիի փողոց N9), իսկ մունիցիպալիտետներում՝ կրթական ռեսուրս կենտրոններում, որոնք հետագայում ապահովում են դիմումների տեղափոխումը կենտրոն՝ օգտագործելով միասնական ավտոմատ կառավարման համակարգ (eflow):
Գրանցման համար դիմումին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը՝
Քննությանը կարող են մասնակցել Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր սովորել են/սովորում են և կրեդիտներ/որակավորում են ստացել օտար երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Քննության մասնակցության վճարը 100 լարի է, իսկ քննությունը կանցկացվի հոկտեմբերի 26-ին։
Այլ մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ jnews.ge