Պուտինը խոսել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածների մասին

Պուտինը խոսել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հաստատել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ցամաքային, ծովային և օդային տեղակայման բարձր ճշգրության հեռահար զենքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգերի, կապի և էներգետիկայի օբյեկտներին՝ ՌԴ Պաշտպանության նախարարության առաջարկով և ՌԴ գլխավոր շտաբի ծրագրի համապատասխան։

Պուտինը խոսել է Կիևի կողմից Ռուսաստանի դեմ իրականացված հարձակումների մասին՝ նաև հայտնելով Ուկրաինայի համար հնարավոր հետագա հետևանքների մասին։

«Եթե մեր տարածքում շարունակվեն ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձերը, ապա Ռուսաստանի պատասխանը կլինի կոշտ և իր մասշտաբներով կհամապատասխանի այն սպառնալիքներին, որոնք ստեղծվում են Ռուսաստանի Դաշնության համար։ Դրանում ոչ ոք կասկած չպետք է ունենա», – ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք՝ այսօր հրթիռակոծվել են ուկրաինական մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը։ Հարվածների հետևանքով կա 11 զոհ, 87 վիրավոր։ Վնասվել է 70 օբյեկտ, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքի 29 օբյեկտ։ shantnews.am