Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը սահմանափակ է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը սահմանափակ է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը զգուշացնում է, որ առատ ձյան և սառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվում է բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Նույն ճանապարհահատվածում արգելված է նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն արգելակման շղթաների կիրառման դեպքում: Երկու և ավելի քարշակ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է:

Նյութի աղբյուրը՝ www.aliq.ge



Opinion, pooling and voting