Արդյո՞ք Կենտրոնական այգին ամբողջությամբ կվերականգնվի այս տարի

Արդյո՞ք Կենտրոնական այգին ամբողջությամբ կվերականգնվի այս տարի

Անցած շաբաթ մեզ հետ զրույցում քաղաքի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ մինչև հոկտեմբերի վերջ կավարտվեն Կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքները։ Սակայն, դիտարկելով ընթացող աշխատանքները, մեզ մոտ հարց առաջացավ. Կհաջողվի՞ այս տարի ամբողջությամբ վերականգնել Կենտրոնական այգին։

Զրուցեցինք «Սաբա» շինարարական ընկերության (այս ընկերությունն այգու բարեկարգման աշխատանքներ է իրականացնում) աշխատակիցների հետ, ովքեր ասացին, որ այս տարի դժվար թե ժամանակ ունենան ավարտին հասցնելու բոլոր աշխատանքները։ Հոկտեմբերի վերջին պատրաստ կլինեն պարիսպները, արդեն բետոնապատվել են արահետները, որտեղ նույնպես սալաքարեր են տեղադրվում, կավարտվեն սանհանգույցների, հնարավոր է, խաղահրապարակի կառուցումը։ Աշխատակիցները նաև նշել են, որ մնացած աշխատանքները կարող են ավարտվել հաջորդ տարի։