
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է, որ վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենա:
Նախարարության փոխանցմամբ, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժները սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերել են ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։
«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը (200 կգ ձկնկիթ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: aliq.ge