Ֆրանսիացի սենատորը Վրաստանին խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել ԶԼՄ-ների և դատական ​​խնդիրների վրա

Ֆրանսիացի սենատորը Վրաստանին խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել ԶԼՄ-ների և դատական ​​խնդիրների վրա

«Իմ հիմնական առաջարկությունն այն է, որ Վրաստանը պետք է ավելի շատ աշխատի ԶԼՄ-ների և դատական ​​համակարգի խնդիրների վրա»,- վրացական Առաջին ալիքին ասել է ֆրանսիացի սենատոր Կլոդ Քերնը:

Բացի այդ, Կլոդ Քերնը հույս ունի, որ շուտով Վրաստանը կստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։

Նրա խոսքով՝ այս մասին նա հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

«Ժողովրդավարական բարեփոխումների առումով Վրաստանը պետք է էլ ավելի առաջ գնա, սա ձեր խնդիրն է։ Ես անձամբ շատ եմ սիրում Վրաստանը, մոնիտորինգի խմբում այս թեմաներով զեկուցող եմ եղել։ Կարծում եմ՝ Վրաստանը պետք է հնարավորություն ունենա դառնալու հաջորդ թեկնածու երկիրը։ Իմ հիմնական խորհուրդն է հիմա ավելի շատ աշխատել լրատվամիջոցների և դատական ​​համակարգի վրա: Հուսով եմ, որ երկիրը շուտով կստանա թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին այսօր իմ ելույթում հայտարարեցի»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը: