ՌԴ ԱԴԾ-ն պարզել է, որ Ղրիմի կամրջի ահաբեկչական պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի տեղեկացրել են ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնում (ՀԿԿ)։
«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ պարզել է, որ Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության կազմակերպիչը Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունն է, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալական ցանցը»,- նշվել է հաղորդագրությունում։
ԱԴԾ-ն նաեւ պարզել է Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության նախապատրաստման 12 մասնակիցներին, նրանցից ութը կալանավորվել է։ «Ներկա պահին քրեական գործի շրջանակում կալանավորվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի եւ Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության պատրաստմանը»,- տեղեկացրել են ՀԿԿ-ում։
Գերատեսչության տվյալներով՝ ռումբը դրվել է թաղանթի գլանափաթեթում։ Պայթուցիկն Օդեսայից ուղարկվել է Բուլղարիայով, Վրաստանով եւ Հայաստանով։ news.am