Մենդելեեւի աղյուսակը համալրվել է նոր տարրերով

Մենդելեեւի աղյուսակը համալրվել է նոր տարրերով

Մոսկվայում տեղի է ունեցել Մենդելեեւի աղյուսակի 114-րդ եւ 116-րդ տարրերի անվանադրման հանդիսավոր անվանադրումը, որոնք ստացվել էին Ֆլերովի անվան Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայում: Մասնակցել է Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միության նախագահ Կացույուկի Տամուցին: 

Նոր տարրերի սինթեզման փորձերը անցկացրել է ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ աշխատող խումբը՝ Լիվերմորի ազգային լաբորատորիայի ամերիկյան գործընկերների մասնակցությամբ: 114 համարի ներքո գտնվող տարրը ստացվել էր 2000 թվականին, իսկ 116-րդը՝ 2004-ին: 2012 թվականի մայիսին ընդունվել էր տարրերը հայտնագործողների անունով կոչելու վերաբերյալ առաջարկը՝ Fl (flerovium) եւ Lv (livermorium):Պետք է նշել, որ Յուրի Հովհաննիսյանի առաջարկած  գերծանր տարրերի ստացման մեթոդին սկզբում թերահհավատորեն են վերաբերվել, սակայն հետո հասկացել են, որ այն ամենաարդյունավետն է, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:Այժմ նոր աշխատանքային խումբն սկսել է  այլ տարրերի ստացման աշխատանքը՝ 113-րդ, 115-րդ, 117-րդ եւ 118-րդ, որոնք եւս սինթեզվել են ռուս գիտնականների կողմից:NEWS.am



Opinion, pooling and voting