Գանձա գյուղից 60-ամյա Աշխեն Հախվերդյանը երկար տարիներ բնակվում է Նինոծմինդա քաղաքում՝ վարձակալած սենյակում և օգնության կարիք ունի։
Այս պահին նա բախվել է բնակարանի բացակայության խնդրին։ Այժմ նա ժամանակավոր բնակվում է այն տանը, որտեղ պայմաններ չկան։ Այնտեղ նա պետք է ապրի այնքան ժամանակ, քանի դեռ լավ տուն կգտնի:
«Ես ինքս 1-ին խմբի հաշմանդամ եմ, ոչ մի տեղ չեմ աշխատում. Այս տունն ինձ տվել են հենց այնպես, առանց որևէ բանի, որպեսզի փողոցում չքնեմ, բայց ո՛չ ջուր կա, ո՛չ լույս, ո՛չ ապրելու պայմաններ։ Կապ եմ հաստատել քաղաքապետարանի հետ, ասում են՝ բնակարանով չենք կարող օգնել։ Նրան չորս անգամ վիրահատել են։ Մի ոտքի փոխարեն պրոթեզ է, վիրահատել են նաեւ մյուս ոտքը։ 40 տարի որպես առաջին խմբի հաշմանդամ՝ պետությունից ստանում եմ 330 լարի, որպես սոցիալապես անապահով անձ՝ 40 լարի։ Ամբողջ գումարը գնում է դեղերի»,- ասում է Աշխենը։
Աշխեն Հախվերդյանն ուզում է, որ իրեն օգնեն բնակարանային հարցում, որտեղ գոնե առաջին անհրաժեշտ պայմաններ կան՝ լույս ու ջուր։
Այս հարցով NOR ռադիոն կապ է հաստատել Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժնի հետ, որտեղից տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով օգնություն է ցուցաբերվում ինչպես աղքատներին, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս երկու անվանակարգերում նա այս տարի ստացել է միանվագ օգնություն՝ երկու անգամ՝ 150 լարիի և 100 լարիի չափով, երկու հոդվածներով։ Ինչ վերաբերում է բնակարանաին, ապա, ցավոք, համայնքային բնակարաններ չկան: Այստեղ բոլոր տները մասնավոր են, նա պետք է տեղ գտնի, որտեղ փաստաթուղթ տան, որ նա ապրում է վարձով, հետո մենք կարող ենք օգնել վճարել վարձը։ Բայց շատերը չեն համաձայնում վարձակալություն տալ այն պայմաններում, երբ անհրաժեշտ է նոտարական վավերացում։ Տուն վարձակալողը պետք է հարկայինում գրանցվի որպես ձեռնարկատեր, և միայն դրանից հետո քաղաքապետարանը կկարողանա օգնել բնակարանի հարցում։