ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանում 143 կողմ 5 դեմ ձայներով կողմ են քվեարկել Ռուսաստանին Ուկրաինայի բռնակցումը դատապարտող բանաձեւին։
Վրաստանի կողմից հովանավորվող փաստաթղթում ասվում է, որ «Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիեի շրջանները ժամանակավորապես օկուպացված են Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը ոտնահարող ագրեսիայի արդյունքում»։
Բանաձևը կոչ է անում բոլոր պետություններին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին չճանաչել Ռուսաստանի անեքսիայի պահանջները և պահանջել անհապաղ հետ կանչել անեքսիայի հռչակագիրը։
Բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան եւ Նիկարագուան։
Ձեռնպահ է քվեարկել 35 անդամ։ Այդ թվում Հայաստանը և Չինաստանը։