Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ներկայումս հնարավոր չէ։
Աբաշիձեն դա պատճառաբանել է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրներով՝ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի խնդիրներով։ Աբաշիձեն դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ Վրաստանում ներկայումս գործում է ավելի քան 1000 ընկերություն, որոնք ունեն ռուսական կամ համատեղ կապիտալ։
Աբաշիձեն ընդգծել է, որ ռուսական ընկերությունները Վրաստանում իրենց հարմարավետ են զգացել պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո։