Ըստ Խեչինաշվիլիի համալսարանական կլինիկայի բժշկի՝ Վակե այգում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած 13-ամյա աղջիկը մահացել է։
Բժշկի խոսքով՝ նա կլինիկա է ընդունվել սրտի կանգով, իսկ վերակենդանացման միջոցառումներն անարդյունավետ են եղել։
«Մի քանի րոպեի տարբերությամբ կլինիկա են տեղափոխել 13 տարեկան երկու երեխաների։ Առաջին հիվանդին՝ տղայի, կայունացրել են և վերահսկվող շնչառություն են նշանակել։ Կայունացումից հետո նրան տեղափոխել են մասնագիտացված մանկաբուժական կլինիկա։ Ինչ վերաբերում է 13-ամյա աղջկան, նա մտել է սրտի կանգով, վերակենդանացման միջոցառումներն անարդյունավետ են եղել, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասաց բժիշկը։ trialeti.ge