Գյուղի զարգացման գործակալության տվյալներով, ֆերմերները ագրոքարտերով ձեռք են բերել ավելի քան 31,5 մլն լարիի գյուղատնտեսական ապրանք. մայիսից մինչ օրս ագրոքարտերից օգտվել է ավելի քան 280 հազար ֆերմեր։ aliq.ge
Նշենք, որ 2022 թվականին գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի խրախուսման պետական ծրագիրը ֆինանսավորվել է 35 մլն լարիով։
Ընդգծենք՝ այն ֆերմերները, ովքեր դեռ չեն օգտվել ագրոքարտերի վրա կուտակված միավորներից, կարող են դա անել մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը։
Ծրագրի շրջանակներում 0,25 հա-ից 1,25 հա հողատարածքների սեփականատերերն ու համասեփականատերերը ստանում են սուբսիդավորում՝ 1 հա-ի համար 300 լարիի չափով։
Այս փուլում Վրաստանում ագրոքարտերի միավորները հնարավոր է կանխիկացնել ավելի քան 500 մասնագիտացված խանութներում։ Գյուղատնտեսական նշանակության հողատերերի խրախուսման պետական ծրագրի շրջանակներում գործող քարտերն ակտիվացնելու կամ նոր քարտ ձեռք բերելու համար, մինչ Liberty Bank-ի մասնաճյուղ այցելելը, կուտակված միավորների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ https://myliberty.ge/?id=agro :