20 անձինք նվիրատվության տեսքով ստացան փեթակներ

20 անձինք նվիրատվության տեսքով  ստացան փեթակներ

Անդրսահմանային “Լավ է միասին” համագործակցության շրջանակներում 20 անձանց` Վրաստանի Ջավախեթիի տարածաշրջանից և Հայաստանի Շիրակի մարզից հանձնվեցին փեթակներ:

Նախագծի ավարտին նախատեսված էր մեղվապահությամբ հետաքրքրված անձանց, ովքեր ապրում են Ախալքալաքիի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ազգային պարկերի տարածքում, փոխանցել 100 մեղվաընտանիքներ:

Ամռանը ազգային պարկի ֆլորայի և ֆաունայի զարգացման համար նույն նախագծով անցկացվել էին թրենինգներ և կազմակերպվել ծրագրերի շնորհանդեսներ մեղվապահության և բնապահպանության թեմաներով:

5-ական փեթակներ նվիրաբերվեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4 բնակչի և ևս 16 բնակչի Ախալքալաքիի մունիցիպալիտետից:

Ըստ նախագծի` նրանք պետք է շատացնեն փեթակները 3 տարվա ընթացքում և 5 փեթակ նվիրեն իրենց գյուղի մեկ այլ բնակչի:

Նախագծի հիմնական նպատակն է մեղվապահության զարգացումը և բնության պահպանությունը:

Մանրամասները մեր նյութում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting