Մասնակի մոբիլիզացիան կավարտվի երկու շաբաթվա ընթացքում. Պուտին

Մասնակի մոբիլիզացիան կավարտվի երկու շաբաթվա ընթացքում. Պուտին

«Մասնակի մոբիլիզացիայի» բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, ասել է Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Աստանա երկօրյա այցից հետո լրագրողների հարցերին։

ՌԴ նախագահը հայտնեց նաեւ, որ նախատեսված 300 հազարից 222 հազարն արդեն ուղարկվել է ստորաբաժանում, պաշտպանության նախարարությունից մոբիլիզացվածների թվի ավելացման առաջարկներ չեն ստացվել։

«Երբ սկսեցին այդ մոբիլիզացիոն միջոցառումներն իրականացնել, նոր պարզվեց, թե դրանք ինչ որակի են։ Այս տեղեկատվական բազան այժմ թարմացվում է ժամանակակից հիմունքներով և այն կլինի հնարավորինս հուսալի, ուստի կարծում եմ, որ որակը նույնպես պետք է բարձրացվի։ Թեև պետք է ասեմ, որ այն արդեն ավարտվում է»,- Պուտինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Երկրի ղեկավարը բացատրել է, որ շփման գիծը ձգվում է հազար հարյուր կիլոմետր, այն հնարավոր չէ պաշտպանել միայն պայմանագրային զինծառայողների ուժերով։ Ուստի մասնակի մոբիլիզացիայի կարիք կար։