Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է մեծ մասամբ ամպամած եղանակ։ Ցերեկը ընդհատումներով անձրև է կանխատեսված։
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ախալցիխեում, Ադիգենւում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կգրանցվի +17, +19, գիշերը՝ +8, +10 աստիճան տաքություն։
Անձրև է տեղալու նաև բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում, ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +12 +14 աստիճան, իսկ գիշերը՝ +3, +5 աստիճան տաքություն։
Հոկտեմբերի 16-ին մարզում կշարունակվի մեծ մասամբ ամպամածություն՝ կարճատև անձրևներով։ Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում 2-4 աստիճանով։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կբարձրանա +19, +21, գիշերը՝ +10, +12 աստիճան տաքություն։
Կպահպանվի մեծ մասամբ ամպամած եղանակ, նաև բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում, ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև +14, +16, իսկ գիշերը՝ +4, +5 աստիճան տաքություն։
Հոկտեմբերի 17-ից օդերևութաբանները կանխատեսում են, որ Սամցխե-Ջավախեթիում եղանակը կշարունակի փոփոխվել։ sknews.ge