Վրաստանում առաջարկել են վտարել ռուսաստանցիներին խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու համար

Վրաստանում առաջարկել են վտարել ռուսաստանցիներին խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու համար

Վրաստանում առաջարկել են վտարել ռուսաստանցիներին խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու համար։ Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը։

Պատգամավորները նշել են, որ ռուսաստանցիներին Վրաստանում ընկալում են որպես «ոչ սովորական օտարերկրացիներ», քանի որ Ռուսաստանի Դաշնությունը «օկուպացրել է երկրի տարածքները», իսկ վրացական բազմաթիվ ընտանիքների ողբերգությունները կապված են «Կրեմլի վարած քաղաքականության» հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։   

Ենթադրվում է, որ դրույթները չեն ազդի այն ռուսաստանցիների վրա, ովքեր ունեն նաեւ Վրաստանի քաղաքացիություն կամ երկրում բնակվելու թույլտվություն։

Բացի այդ, նշված նորմը, ըստ օրինագծի հեղինակների, պետք է լինի ժամանակավոր եւ ուժի մեջ լինի մինչեւ ուկրաինական պատերազմի ավարտը։