
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Նինոծմինդա-Ախալքալաք կենտրոնական ճանապարհին՝ Խոսպիո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ BMW X5-ը բախվել է կայանված բեռնատար ավտոմեքենային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց։ Մահացածը Ախալքալաքի բնակիչ է։
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության աշխատակիցներն ու փորձագետները։