Թբիլիսիում նոյեմբերի 16-ին՝ Հանդուրժողականության միջազգային օրը տեղի ունեցավ ՛՛Մեր բազմազան հայրենիքը՛՛ ֆոտոմրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Հիշեցնենք, որ ֆոտոմրցույթի արդյունքների ամփոփումից հետո ընտրվել էին 13 լուսանկարներ, որոնց թվում էին Ախալքալաքիից և Նինոծմինդայից ուղարկված լուսանկարները:
Պարգևատրման արարողությանը լավագույն լուսանկարների հեղինակներին տրվեցին 500 լարի գումարի համար նախատեսված վաուչերներ USAID գործակալության ՛՛Հանդուրժողականություն, քաղաքացիական գիտակցություն և ինտեգրում՛՛ ծրագրով և ՄԱԿ-ի վրաստանյան UNAG ասոցիացիայի կողմից:
Բորիս Ղարսլյան