Լա լիգայի հերթական Էլ կլասիկոն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Մադրիդցիները 9-րդ տուրում հյուրընկալել էին «Բարսելոնային» և 3-1 հաշվով հաղթանակի հասան։
Հանդիպման 12-րդ րոպեին Տոնի Կրոսն ընկնելիս գնդակը կարողացավ առաջ փոխանցել՝ Վինիսիուսին մեն-մենակ դուրս բերելով տեր Շտեգենի դեմ։ Վերջինս կարողացավ հեռացնել գնդակը, այն հայտնվեց Բենզեմայի մոտ, որն էլ գրավեց դատարկ դարպասը։
35-րդ րոպեին Վալվերդեն Մենդիի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո կրկնապատկեց այն։
83-րդ րոպեին կատալոնացիները վերջապես կարողացան գոլի հեղինակ դառմալ․ Լևանդովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ Անսու Ֆատին։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին, սակայն մադրիդցիները 11-մետրանոցի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Ռոդրիգոն։
Այս խաղից հետո «Ռեալը» 25 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսան» 22 միավորով երկրորդն է։ armsport.am