Ռուբլիի եւ լարիի փոխարժեքը Նինոծմինդայում. Որտեղ ինչ արժե

Ռուբլիի եւ լարիի փոխարժեքը Նինոծմինդայում. Որտեղ ինչ արժե

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Ռուբլին վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակում է թուլանալ ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ:

NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ հոկտեմբերի 17 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:

Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, այսօր 1000 ռուբլին արժե 37,70 լարի, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 42,06 լարի:

«TBC» բանկում 1000 ռուբլին արժե 36,10 լարի, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 42,05 լարի:

«Liberty» բանկում դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 41,40 լարի:

Նինոծմինդայի միկրոֆինանսական ընկերությունից(ლომბარდ) տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 1000 ռուբլին արժե 42,50 լարի:

Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ 1000 ռուբլին արժե 42 լարի:

Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ռուսական 100 ռուբլին արժե 4.3673 լարի։ Դոլարը կազմում է 2.7741 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Մեկ եվրոն արժե 2.6970 լարի։ Հայկական 1000 դրամը արժե 6.8742 լարի։