«Գազպրոմը» ժամանակավորապես դադարեցնում է բնական գազի մատակարարումը Հայաստան

«Գազպրոմը» ժամանակավորապես դադարեցնում է բնական գազի մատակարարումը Հայաստան

«Գազպրոմը» ժամանակավորապես դադարեցնում է բնական գազի մատակարարումը Հայաստան։ Սրա պատճառը ընկերությունում նախատեսված սպասարկման և կանխարգելիչ աշխատանքներն են։ Համապատասխան տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայության վրա։

«Հոկտեմբերի 18-19-ը ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան՝ Հյուսիսային Կովկաս-Հարավային Կովկաս մայրուղային գազատարի պլանային պահպանման և կանխարգելիչ աշխատանքների պատճառով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Նրանց հաղորդումների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարներից։ 1tv.ge