Արևային վահանակներ․ օգնություն սոցիալապես անապահով անձանց

Ծրագիրն իրականացվել է սոցիալական միավորներ ունեցող անապահով ընտանիքների համար։ Ծրագրի ֆոնդը կազմում է 100 000 դոլար, որից 50 000 դոլարը ծախսվում է սարքավորումների համար:

Ախալքալաքի LAG-ը երկու անգամ հայտարարել է ծրագրի մասին, սակայն ծրագրին մասնակցել ցանկացողներ չեն եղել, բնակչությունը պասիվ է եղել:

«Այս կատեգորիայի մարդիկ պասիվ էին: Մենք լրատվամիջոցներով նախագծի մասին հայտարարել էինք, պատգամավորներին ու լիազոր ներկայացուցիչներին ասել էինք, որ գյուղերում բնակչությանը տեղեկացնեին ծրագրի մասին: Մասնակցողներ չեղան, հետո քաղաքապետարանի Սոցիալական ծառայությունից խնդրեցինք սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքների ցուցակը և բոլորին առանձին զանգահարել ենք, տեղեկացրել ծրագրի մասին, բայց դրանից հետո էլ մասնակիցները քիչ էին, ընդհանուր առմամբ ստացել էինք 23 հայտ, ակնկալում էինք ավելի շատ մասնակիցներ»,- ասում է ծրագրի ղեկավար, Ախալքալաքի LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը։

Ի սկզբանե նախագծով նախատեսված էր ֆինանսավորել 20 ընտանիքի, սակայն տենդերի հայտարարումից հետո պարզվեց, որ սարքավորումների թանկացման պատճառով գումարը թույլ է տալիս ֆինանսավորել ընդամենը 16 ընտանիքի։

Ծրագրի առաջնահերթ խնդիրն էր օգնել այն ընտանիքներին որոնք բավարարում էին կոնկրետ չափանիշների. Սոցիալական միավորների առկայությունը, քաղաքից հեռու գյուղում ապրելու պայմանը, բազմազավակ ընտանիքի կարգավիճակը: Արտոնություն ունեին նաև այն ընտանիքները, որոնցում կային սահմանափակ կարողություն ունեցող անձինք։

Սերգեյ Խաչատրյանի խոսքով, կային մարդիկ, ովքեր ունեին կարգավիճակ, բայց LAG -ի անդամները որոշել են, որ նրանք կարիքավոր չեն:

«Մենք այդպես էլ չհասկացանք, թե ում է տրվում անապահովության կարգավիճակ, ուստի հանդիպման ժամանակ LAG-ի անդամները յուրաքանչյուր դիմում ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ պարզելով հենց տեղում: Միայն 1 կարգավիճակ չունեցող անձ համաձայնություն ստացավ, քանի որ նրանց ընտանիքում 4 հոգի աուտիզմով հիվանդ կա: Մեր համար կարգավիճակ ունենալը հիմք չէր, քանի որ տեղում տեսնում էինք, որ կարգավիճակ ստացել էին նաև դրա կարիքը չունեցողները»,- ասում է Սերգեյ Խաչատրյանը։

Նրա խոսքով, իրենք բոլոր ընտանիքներին օգնել են դիմում գրել, պայմանագրեր կազմել «EnergoProGeorgia»-ի հետ և այլ հարցերում։

Ծրագրի բոլոր շահառուների մոտ արդեն տեղադրված են կոնստրուկցիաները, որոշների մոտ վահանակները նույնպես տեղադրվել են, շուտով կտեղադրվեն հատուկ հաշվիչներ։ Հաշվիչները կտեղադրի «EnergoProGeorgia» ընկերությունը և կմիացնի ընկերության ընդհանուր ցանցին։ Էլեկտրաէներգիայի սպառման հաշվետվությունը կիրականացվի տարին մեկ անգամ։ Շահառուներն ամեն ամիս էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարի: Հատուկ հաշվիչները գրանցում են կայաններից ստացված էլեկտրաէներգիայի քանակը և այն քանակը, որը մուտք է գործել ընկերության ընդհանուր ցանց։

Յուրաքանչյուր ընտանիք կստանա 3 կՎտ էլեկտրաէներգիա, այսինքն՝ արևային կայաններն արտադրում են 3 կՎտ էլեկտրաէներգիա։

Ախալքալաքի LAG-ի անդամ Ենոք Բաբաջանյանը, ով այս տեսակի էլեկտրաէներգիայի օգտագործման փորձ ունի, խորհրդակցություններ է անցկացնում շահառուների հետ և բացատրում, թե ինչպես են աշխատում արևային վահանակները:

Նրա խոսքով, 16 ընտանիք, որոնք ստացել են անվճար արևային կայաններ տեղադրելու իրավունք, կարող են 25 տարի օգտագործել 3 կՎտ էլեկտրաէներգիա և չվճարել, եթե չչարաշահեն։ Նա սա համարում է ուղիղ օգնություն այս ընտանիքներին։

«Գարնանն ու ամռանը կարող են էլեկտրաէներգիա խնայել, ձմռանը ծախսել: Հաշվիչները կտեղադրի «EnergoProGeorgia»-ն ու դրանք կմիացնի ընդհանուր ցանցին: Հաշվիչները գրանցում են արտադրվող էլեկտրաէներգիան և յուրաքանչյուր օրվա սպառումը: Տարին մեկ անգամ ընկերությունը հաշվետվություն է ներկայացնում: Ամեն ամիս էլեկտրաէներգիայի համար նրանք չպետք է վճարեն, եթե նույնիսկ գրանցվել է գերծախս: Նրանք կարող են գարնանը քիչ սպառել, էլեկտրաէներգիան վաճառել ընկերությանը, իսկ ձմռանը գնել ընկերությունից»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Շահառուների արեւային վահանակները կսկսեն աշխատել մեկ ամսից։

Ախալքալաքի մունիցիպալիտետում 16 անապահով ընտանիք, դրամական միջոցներ խնայելու համար, հնարավորություն է ստացել իրենց տներում օգտագործել արևային էներգիան։ Ծրագիրն իրականացվել է Ախալքալաքի Տեղական զարգացման խմբի (LAG) կողմից, «Վերականգնվող էներգիայի խթանումն Ախալքալաքի մունիցիպալիտետում» ծրագրի շրջանակներում, Եվրամիության և UNDP-ի աջակցությամբ։

Ծրագիրն իրականացվել է սոցիալական միավորներ ունեցող անապահով ընտանիքների համար։ Ծրագրի ֆոնդը կազմում է 100 000 դոլար, որից 50 000 դոլարը ծախսվում է սարքավորումների համար:

Ախալքալաքի LAG-ը երկու անգամ հայտարարել է ծրագրի մասին, սակայն ծրագրին մասնակցել ցանկացողներ չեն եղել, բնակչությունը պասիվ է եղել:

«Այս կատեգորիայի մարդիկ պասիվ էին: Մենք լրատվամիջոցներով նախագծի մասին հայտարարել էինք, պատգամավորներին ու լիազոր ներկայացուցիչներին ասել էինք, որ գյուղերում բնակչությանը տեղեկացնեին ծրագրի մասին: Մասնակցողներ չեղան, հետո քաղաքապետարանի Սոցիալական ծառայությունից խնդրեցինք սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքների ցուցակը և բոլորին առանձին զանգահարել ենք, տեղեկացրել ծրագրի մասին, բայց դրանից հետո էլ մասնակիցները քիչ էին, ընդհանուր առմամբ ստացել էինք 23 հայտ, ակնկալում էինք ավելի շատ մասնակիցներ»,- ասում է ծրագրի ղեկավար, Ախալքալաքի LAG-ի նախագահ Սերգեյ Խաչատրյանը։

Ի սկզբանե նախագծով նախատեսված էր ֆինանսավորել 20 ընտանիքի, սակայն տենդերի հայտարարումից հետո պարզվեց, որ սարքավորումների թանկացման պատճառով գումարը թույլ է տալիս ֆինանսավորել ընդամենը 16 ընտանիքի։

Ծրագրի առաջնահերթ խնդիրն էր օգնել այն ընտանիքներին որոնք բավարարում էին կոնկրետ չափանիշների. Սոցիալական միավորների առկայությունը, քաղաքից հեռու գյուղում ապրելու պայմանը, բազմազավակ ընտանիքի կարգավիճակը: Արտոնություն ունեին նաև այն ընտանիքները, որոնցում կային սահմանափակ կարողություն ունեցող անձինք։

Սերգեյ Խաչատրյանի խոսքով, կային մարդիկ, ովքեր ունեին կարգավիճակ, բայց LAG -ի անդամները որոշել են, որ նրանք կարիքավոր չեն:

«Մենք այդպես էլ չհասկացանք, թե ում է տրվում անապահովության կարգավիճակ, ուստի հանդիպման ժամանակ LAG-ի անդամները յուրաքանչյուր դիմում ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ պարզելով հենց տեղում: Միայն 1 կարգավիճակ չունեցող անձ համաձայնություն ստացավ, քանի որ նրանց ընտանիքում 4 հոգի աուտիզմով հիվանդ կա: Մեր համար կարգավիճակ ունենալը հիմք չէր, քանի որ տեղում տեսնում էինք, որ կարգավիճակ ստացել էին նաև դրա կարիքը չունեցողները»,- ասում է Սերգեյ Խաչատրյանը։

Նրա խոսքով, իրենք բոլոր ընտանիքներին օգնել են դիմում գրել, պայմանագրեր կազմել «EnergoProGeorgia»-ի հետ և այլ հարցերում։

Ծրագրի բոլոր շահառուների մոտ արդեն տեղադրված են կոնստրուկցիաները, որոշների մոտ վահանակները նույնպես տեղադրվել են, շուտով կտեղադրվեն հատուկ հաշվիչներ։ Հաշվիչները կտեղադրի «EnergoProGeorgia» ընկերությունը և կմիացնի ընկերության ընդհանուր ցանցին։ Էլեկտրաէներգիայի սպառման հաշվետվությունը կիրականացվի տարին մեկ անգամ։ Շահառուներն ամեն ամիս էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարի: Հատուկ հաշվիչները գրանցում են կայաններից ստացված էլեկտրաէներգիայի քանակը և այն քանակը, որը մուտք է գործել ընկերության ընդհանուր ցանց։

Յուրաքանչյուր ընտանիք կստանա 3 կՎտ էլեկտրաէներգիա, այսինքն՝ արևային կայաններն արտադրում են 3 կՎտ էլեկտրաէներգիա։

Ախալքալաքի LAG-ի անդամ Ենոք Բաբաջանյանը, ով այս տեսակի էլեկտրաէներգիայի օգտագործման փորձ ունի, խորհրդակցություններ է անցկացնում շահառուների հետ և բացատրում, թե ինչպես են աշխատում արևային վահանակները:

Նրա խոսքով, 16 ընտանիք, որոնք ստացել են անվճար արևային կայաններ տեղադրելու իրավունք, կարող են 25 տարի օգտագործել 3 կՎտ էլեկտրաէներգիա և չվճարել, եթե չչարաշահեն։ Նա սա համարում է ուղիղ օգնություն այս ընտանիքներին։

«Գարնանն ու ամռանը կարող են էլեկտրաէներգիա խնայել, ձմռանը ծախսել: Հաշվիչները կտեղադրի «EnergoProGeorgia»-ն ու դրանք կմիացնի ընդհանուր ցանցին: Հաշվիչները գրանցում են արտադրվող էլեկտրաէներգիան և յուրաքանչյուր օրվա սպառումը: Տարին մեկ անգամ ընկերությունը հաշվետվություն է ներկայացնում: Ամեն ամիս էլեկտրաէներգիայի համար նրանք չպետք է վճարեն, եթե նույնիսկ գրանցվել է գերծախս: Նրանք կարող են գարնանը քիչ սպառել, էլեկտրաէներգիան վաճառել ընկերությանը, իսկ ձմռանը գնել ընկերությունից»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Շահառուների արեւային վահանակները կսկսեն աշխատել մեկ ամսից։ jnews.ge