
Ջավախեթիում բերքահավաքի սեզոն է։ Դրան պետք է հաջորդի ստացված գյուղմթերքի իրացումը։ Նինոծմինդայի բնակիչներին անհանգստացնում է վաճառքի ցածր գինը: Ինչպես տեղացիներն են ասում, քրտնաջան աշխատանքի արդյունքում աճեցված կարտոֆիլը ստիպված են էժան վաճառել։ Ցածր է նաև տեղական կաթնամթերքի գինը։
Ինչո՞ւ հնարավոր չէ գյուղամթերքի գինը պահպանել։
Ի՞նչ մարտահրավերների են բախվում ֆերմերները։
Որո՞նք են պետության ծառայությունները և տեղական ինքնակառավարման մարմինների դերը։
Դիտեք քննարկումը և լսեք բոլոր կողմերի դիրքորոշումները։ Ո՞րն է խնդրի պատճառը և որոնք են լուծումները։
Քննարկումը նախապատրաստվել է «Սամցխե-Ջավախեթի մեդիա կենտրոն» կազմակերպության կողմից իրականացվող «Մասնակցային բյուջետավորում-Քաղաքացիների շահերի պաշտպանության» նախագծի շրջանակներում, որին աջակցում է Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI):