Սկեսրայրը դանակահարել է հարսին որդու գերեզմանի մոտ

Սկեսրայրը դանակահարել է հարսին որդու գերեզմանի մոտ

Արևմտյան Վրաստանում, Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Սակուլիա գյուղում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով վիրավորել է իր իսկ հարսին, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել գյուղական գերեզմանատանը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ երեք անչափահաս երեխաների հետ միասին մի կին եկել է ամուսնու գերեզմանին։ Սկեսրայրը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։

Կնոջը հոսպիտալացրել և վիրահատել են։ Բժիշկներն ասում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-117-րդ հոդվածով, որը ենթադրում է ընտանիքի անդամին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։