
Հայաստանը հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերությանը «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին հայտնել է ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալը: Փոխանցում է Radioauraora-ն։
Նշվում է, որ պատվերը պետք է կատարի երկու տարվա ընթացքում։
«Pinaka-ի արդիականացված հրթիռային համակարգի պիտանելիությունն ու հեռահարությունը ավելի երկար է, քան նախորդ տարբերակինը, բայց գինը գրեթե նույնն է»,– ասել է նա։
Ավելի վաղ The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։