Վրաստանի մաքսավորները կանխել են վրաց-թուրքական սահմանի «Սարպի» հսկիչ անցակետով հրաձգային զենքի երկիր ներմուծման փաստը: Այդ մասին ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն, չհայտարարված զենքը փորձել Է երկիր ներմուծել Վրաստանի քաղաքացին:
Ավտոմեքենայի զննության ընթացքում, որը վարում Էր ձերբակալվածը, հայտնաբերվել են երկու միավոր հրաձգային զենք, ինչպես նաեւ զենքի դետալներ, 18 փամփուշտ եւ տարբեր չափերի հինգ դանակ: Գործը հանձնվել Է ՆԳ նախարարություն՝ հետագա արձագանքի համար: