Փողոցային սիմուլյատորների տեղադրման և քաղաքապետարանի շենքի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին

Փողոցային սիմուլյատորների տեղադրման և քաղաքապետարանի շենքի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին

Ավարտին են մոտենում Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքի տարածքի բարեկարգման և բացօթյա մարզասարքերի տեղադրման աշխատանքները։

Սիմուլյատորների համար նախատեսված տարածքը Կառլ Մարքս փողոցում գտնվող հացաբուլկեղենի շենքի կողքին է: Նախագծի համաձայն՝ շրջանակի վրա տեղադրվել է մետաղյա հովանոց և 9 սիմուլյատոր։ Բացօթյա մարզասարքերը լիարժեք տեսարան կստեղծեն մարզահրապարակի վրա, իսկ հովանոցը կպաշտպանի տաք արևից և վատ եղանակից:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի շենքի տարածքի բարեկարգմանը, ապա բարեկարգվել է ավտոկայանատեղի, կառուցվել է հրապարակ՝ նստարաններով ու ամառանոցով։

Նախատեսված 187000 լարիից 159729 լարիի չափով մրցույթը շահել է «მეგობრობა» շինարարական ընկերությունը ։

Շինարարի խոսքով՝ բացօթյա արտաքին սիմուլյատորների նախատեսվող աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, ինչ վերաբերում է քաղաքապետարանի տարածքի բարեկարգմանը, մնում է ավելացնել մի քանի նստարաններ ու փոքր աշխատանքներ, որոնք կավարտվեն օրերս։