Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ տարվա սկզբին նոր օրենսդրություն մտցնել՝ ուղղված օտարերկրյա խաղացողների և եվրոպական մեդիա ոլորտում ազդեցության դեմ պայքարին։
Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Այս ծրագրերը պետք է լինեն Եվրոպական հանձնաժողովի 2020 թվականի Ժողովրդավարության գործողությունների ծրագրի (EADP) վերջնական կետերը, որի նպատակն է հիմք դնել լրատվամիջոցների ազատության և բազմակարծության պաշտպանության համար:
«Մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք, մարդիկ գնալով ավելի քիչ են վստահում, որ ժողովրդավարությունն իրենց օգտին է աշխատում: Ռուսաստանը դա գիտակցում է»,- ասել է նա:
Նոր կանոնները նպատակ կունենան բարձրացնել թափանցիկությունը ԵՄ մեդիա ցանցում գործող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ:
Microsoft-ի ղեկավար Կորնելիա Քաթերերը Մամուլի ազատության մասին օրենքը անվանել է Ժողովրդավարության գործողությունների ծրագրի «թագաքարը», քանի որ այն վերաբերում է լրատվամիջոցների բազմակարծությունը պաշտպանելու անհրաժեշտությանը»:
Եվրոպայում և նրա սահմաններից դուրս, դեմոկրատական ինստիտուտների և հիմնարար իրավունքների վրա հարձակումները տարածվում են ավելի արագ, քան երբևէ, իսկ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցների այլ ձևերով ապատեղեկատվության տարածումն աչքի ընկավ COVID-19 համաճարակի ժամանակ, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ։
Անցյալ ամիս Հանձնաժողովը ներկայացրել է ԶԼՄ-ների ազատության եվրոպական ակտը՝ ԵՄ-ում ԶԼՄ-ների բազմակարծությունն ու անկախությունը պաշտպանելու կանոնների նոր փաթեթ, որը հաշվի է առնում մեդիա դաշտի թվային վերափոխումը:
ԵՄ գործադիր իշխանությունը նաև առաջարկել է ստեղծել նոր անկախ Եվրոպական ԶԼՄ-ների ծառայությունների խորհուրդ: