Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ընդամենը 45 օր պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել։
Դաունինգ սթրիթի մոտ արված հայտարարությունը հաջորդել էր նրա քաղաքական հեղինակության գրեթե լիակատար կործանմանը, ինչի հետեւանով նա պատճառ էր դարձել շուկաների փլուզմանը, կորցրել էր երկու կարեւոր նախարարների եւ համարյա բոլոր պատգամավորների վստահությունը։
Հրաժարականի մասին իր հայտարարությունում Թրասը նշել է, որ նա պաշտոնը ստանձնել էր «ցածր հարկերով եւ աճի բարձր տեմպերով տնտեսության տեսլականով, որը կօգտագործի Brexit-ի ազատության առավելությունները»։
«Խոստովանում եմ, որ հաշվի առնելով իրավիճակը, ես չեմ կարող կատարել այն մանդատը, որով ինձ ընտրել է Պահպանողական կուսակցությունը։ Ուստի, ես խոսել եմ Նորին Մեծություն Թագավորի հետ տեղեկացնելու համար, որ հրաժարական եմ տալիս Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից:
Այսօր առավոտյան ես հանդիպել եմ 1922 թվականի կոմիտեի հանձնաժողովի նախագահ, պարոն Գրեմ Բրեդի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ շաբաթ տեղի կունենան ղեկավարության ընտրությունները։ Դա երաշխավորում, որ մենք կշարունակենք իրականացնել մեր ֆինանսական ծրագրերը եւ պահպանել մեր երկրի տնտեսական կայունությունն ու ազգային անվտանգությունը։ Ես կմնամ որպես վարչապետ, քանի դեռ փոխարինող չի ընտրվել»։