ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և Երևանին օգնության տրամադրումը։ Փոխանցում է Առաջին լրատվականը։
Զախարովայի խոսքով. «Ներկայումս մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ հերթական նիստ անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները»։
Զախարովան հավելել է, որ որոշումների մասին ՀԱՊԿ քարտուղարության և ՌԴ ԱԳՆ-ի կողմից պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի։
Իսկ թե կոնկրետ ի՞նչ օգնության մասին է խոսքը, Զախարովան չի հստակեցրել. «Այդ հարցը պետք է համաձայնեցվի և որոշում ընդունվի կոլեգիալ»։